Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները երրորդ հանդիպումը կանցկացնեն Վիեննայում
Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կանցկացվի Վիեննայում։ Այս մասին հինգշաբթի NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մեր հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կրկին տեղի կունենա Վիեննայում»,- ասել է նա՝ չնշելով հանդիպման հնարավոր ամսաթիվը։
Չավուշօղլուն կրկին կարծիք է հայտնել, որ իրենց միջև բանակցությունները պետք է տեղի ունենան կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։