Կիև են ժամանել Լեհաստանի և Չեխիայի Սենատների խոսնակները
Լեհաստանի և Չեխիայի Հանրապետության խորհրդարանների վերին պալատների ղեկավարներ Թոմաս Գրոդսկին և Միլոշ Վիստրչիլը ժամանել են Կիև, հայտնում է Լեհաստանի Սենատը Twitter-ում։
«Լեհաստանի Սենատի պատվիրակությունը հասել է Կիև: Չեխիայի Հանրապետության Սենատի պատվիրակության հետ նրանք ցանկանում են աջակցել խորհրդարանականներին և ուկրաինացի ժողովրդին»,- ասվում է ուղերձում։
Նշվում է, որ Լեհաստանի և Չեխիայի սենատների պատվիրակությունները գլխավորում են խոսնակներ Գրոդսկին և Վիստրչիլը։ Ըստ Լեհաստանի Սենատի՝ պատվիրակությունը Կիև է ժամանել Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի հրավերով։