Չավուշօղլուն կարծում է, որ Պուտինն ու Զելենսկին շուտով կհանդիպեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռու չէ, ամեն ինչ կախված է Ռուսաստանի ղեկավարի համաձայնությունից և դիրքորոշումից, կարծում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը հեռու չէ: Ամեն ինչ կախված է Պուտինի համաձայնությունից և դիրքորոշումից: Սկզբունքորեն, Ռուսաստանի ղեկավարը դեմ չէ հանդիպմանը»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Պուտինի և Զելենսկիի հանդիպման հեռանկարների մասին, ասել էր, որ Մոսկվայի համար ոչինչ չի փոխվել, Կրեմլը չի մերժել նման հնարավորությունը։