Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում կարող է հավաքել ձայների 53,5 տոկոսը
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը կարող է հաղթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 53,5%-ը, վկայում են Elabe-ի հարցումը, որն անցկացվել է ընտրություններից 10 օր առաջ։
Հարցման համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը կարող է հավաքել 53,5 տոկոս, իսկ նրա մրցակից Մարին Լը Պենը՝ 46,5 տոկոս։ Միևնույն ժամանակ Elabe-ի վերջին հարցումը կիրակի կանխատեսում էր, որ Մակրոնի արդյունքը կլինի ավելի քիչ՝ 52%, իսկ Լը Պենը՝ 48%։
Ըստ հարցման՝ հարցվածների 63%-ը «վստահ է, որ գնալու է քվեարկելու», 10%-ը «լրջորեն է մոտենում քվեարկությանը», իսկ 27%-ը կարող է չգնալ քվեարկության։