Զելենսկին ամսական յոթ միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն է պահանջել
Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ասել է, որ Կիևին ամսական 7 միլիարդ դոլարի անհապաղ ֆինանսական օգնություն է անհրաժեշտ սոցիալական նպաստներն ու աշխատավարձերը հոգալու համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ուկրաինան ամսական յոթ միլիարդ դոլարի շտապ ֆինանսական օգնության կարիք ունի՝ սոցիալական նպաստներն ու աշխատավարձերը վճարելու համար»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, երբ նա անցյալ շաբաթ այցելել էր Կիև։