Կրեմլը մեկնաբանել է Կիևի հետ դեմ առ դեմ բանակցությունները շարունակելու հնարավորությունը
Դեռևս ըմբռնում չկա Մոսկվայի և Կիևի՝ դեմ առ դեմ բանակցությունների նոր փուլերի մասին, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դեռ ոչինչ չկա»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Բելառուսը համարում է Ուկրաինայի հետ բանակցելու հիանալի վայր։
«Մեր տեսանկյունից Բելառուսը, իհարկե, հիանալի վայր կլիներ բանակցությունների համար, բայց դուք գիտեք, որ դա դեռ պահանջում է ուկրաինական կողմի տեսակետը»։