Զելենսկին կոչ է արել ԵՄ-ին ամեն ամիս 7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային. Bloomberg
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ասել է, որ Կիևին ամսական 7 միլիարդ դոլարի շտապ ֆինանսական օգնություն է անհրաժեշտ՝ սոցիալական նպաստներն ու աշխատավարձերը հոգալու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Այդ մասին պետության ղեկավարն ասել է ֆոն դեր Լեյենին` անցյալ շաբաթ Կիև կատարած այցի ժամանակ։
Բացի այդ, Զելենսկին ԵՄ ղեկավարին պատմել է այն խնդիրների մասին, որոնք ունեցել են Ուկրաինան՝ փորձելով արտահանել իր հացահատիկը։
Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ ֆոն դեր Լեյենն ասել է, որ Եվրամիությունը սահմանի հատման արագացված ընթացակարգեր կկիրառի՝ Ուկրաինային այդ հարցում օգնելու համար։