Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Արթուր Թովմասյան (տեսանյութ)
Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը, ելույթ ունենալով խորհրդարանի արտահերթ նիստում, ասել է.
«Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է: Դա կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել: Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար: Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար: Եվ մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»: