Իսպանիայում Ֆուենտես դե Անդալուսիա քաղաքը վերանվանել են «Ուկրաինա»
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է՝ Իսպանիայի հարավում գտնվող Ֆուենտես դե Անդալուսիա քաղաքը վերանվանվել է «Ուկրաինա»։ Համապատասխան որոշումն ընդունել են տեղի իշխանությունները՝ ի նշան Ռուսաստանի դեմ պայքարող Ուկրաինային աջակցության։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
Քաղաքը գտնվում է Սևիլիա նահանգում ունի 7200 մարդ բնակչություն:
Բացի այդ, նրա որոշ փողոցներ ներկայում վերանվանվել են Կիևսկայա, Մարիուպոլսկայա, Խարկովսկայա, Խերսոնսկայա և Օդեսասկայա:Այս ակցիան իրականացվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ, որոնք որոշել են իրենց համերաշխությունը ցույց տալ Ուկրաինայի ժողովրդին։