Վարկերի փոխարեն արևմտյան երկրներն ու միջազգային ֆինանսական կազմակերպությունները Ուկրաինային կարող են անհատույց օգնություն տրամադրել
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն՝ «Украина-24»-ի եթերում հայտարարել է՝ արևմտյան երկրներն ու միջազգային ֆինանսական կազմակերպությունները պետք է վերակազմակերպեն կամ չեղարկեն Ուկրաինային տրված արտաքին պարտքը, ինչպես նաև վարկեր տրամադրելու փփոխարեն՝ անհատույց օգնություն տրամադրեն նրան:
«Գտնում եմ, որ շտապ պետք է ճիշտ, խելամիտ բանակցությունների գործընթաց սկսել՝ Ուկրաինայի արտաքին պարտքի վերակազմակերպման շուրջ, իսկ միջազգային կազմակերպությունների՝ ԱՄՀ-ին, ՀԲ-ի հետ՝ այդ պարտքերը չեղարկելու հարցի շուրջ։ Վստահ եմ, որ եթե բանակցությունները ճիշտ վարվեն, ցանկացած երկիր և միջազգային ֆինանսական կազմակերպություն կարող է ոչ թե վարկեր, այլ անմիջական օգնություն տրամադրել Ուկրաինային»,- ասել է Տիմոշենկոն։