Գերմանիայի փոխկանցլերը կոչ է արել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները
Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը «Funke» մեդիա խմբին տված հարցազրույցում աջակցել է Կիևին սպառազինությունների մատակարարման որակի և քանակի բարելավմանը` միաժամանակ նշելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործընկերների հետ քննարկման անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
«Իմ գերատեսչությունը պատասխանատու է արդյունաբերական արտադրանքի արտահանման վերահսկման համար. այս շրջանակներում մենք առանց հապաղելու հաստատեցինք ամեն ինչ և կհաստատենք նաև ապագայում։ Առայժմ դա չի ներառում ծանր տանկերը կամ կործանիչները»,-ասաց նա:
Հաբեկի խոսքով՝ Գերմանիան պետք է աջակցի Ուկրաինային զենքի մատակարարումներով, բայց միևնույն ժամանակ նա չպետք է դառնա հարձակման թիրախ։
«Սրա շրջանակներում մենք տալիս ենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է քաղաքական գործիչը։