Չինաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համոզված է, որ Չինաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Ռուսաստանի կամ Ուկրաինայի միջև, քանի որ դա «ազդում է աշխարհում նրա հեղինակության վրա»։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Բլինկենը հիշեցրել է, որ նույնիսկ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ Մոսկվան և Պեկինը համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ իրենց միջև բարեկամությունը «սահմաններ չունի»։
«Կարծում եմ, որ դա մի տեսակ փորձարկում է, թե որոնք են այժմ այդ սահմանները, քանի որ Չինաստանը գտնվում է տարակուսանքի մեջ»,- ասաց Բլինկենը: