ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բալթիկ ծով
ՆԱՏՕ-ի 1-ին մշտական ծովային խմբի նավերը մտել են Բալթիկ ծով և կմասնակցեն վարժանքներին հարևան դաշնակից և գործընկեր երկրների հետ։ Այս մասին երեկ հայտնել է ERR հեռարձակման պորտալը։
«ՆԱՏՕ-ի մշտական ծովային արագ արձագանքման SNMG1 խմբի նավերից մի քանիսը մտել են Բալթիկ ծով։ Մնացած նավերը կժամանեն ուրբաթ օրը Տալլինի նավահանգիստ: Առաջնային խնդիրն է ցույց տալ դաշնակիցների ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և համատեղ վարժանքներ անցկացնել Էստոնիայի ռազմածովային ուժերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատար Յուրի Սասկի խոսքով՝ հաջորդ շաբաթ նախատեսվում է էստոնացի ծովայինների հետ համատեղ վարժանքներ սկսել։