Չինաստանը զորավարժություններ կանցկացնի Թայվանի մոտ՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների
Չինացի զինվորականները զորավարժություններ կանցկացնեն Թայվանի մոտ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Թայվան ուղարկվող «սխալ ազդանշանների», հաղորդում է CCTV-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։
Ինչպես նշում է «Կոմերսանտ»-ը, այդ «ազդանշաններից» մեկը հավանաբար եղել է ԱՄՆ կոնգրեսականների այցը կղզի։
«Չինաստանը կտրականապես դեմ է դրան և արդեն պաշտոնական հայտարարություն է ուղարկել ԱՄՆ-ին»,- ասել են ՊՆ-ում։
Զորավարժություններին կմասնակցեն ռազմանավեր, ռմբակոծիչներ, կործանիչներ և այլ ուժեր՝ ծովում և օդային տարածքում բազմաֆունկցիոնալ մարտական պարեկություն և զորավարժություններ կազմակերպելու համար։
Ավելի վաղ չհայտարարված այցով Թայվան էր ժամանել ԱՄՆ վեց կոնգրեսականներից բաղկացած խումբը։ Այս ֆոնին Սպիտակ տունը հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա ռազմական ճանապարհով Թայվանի վերամիավորումը մայրցամաքային Չինաստանի հետ։