Եվրամիությունը աստիճանաբար կհրաժարվի ռուսական նավթից
Եվրամիությունը նախապատրաստում է ռուսական նավթի ներկրման փուլային դադարեցում, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փուլային արգելքը Գերմանիային և այլ երկրներին ժամանակ կտա այլընտրանքային մատակարարների հետ բանակցելու համար։ Եվրամիությունը նույն մոտեցումն է կիրառել ռուսական ածխի արգելքը սահմանելիս՝ չորս ամիս հատկացնելով անցումային շրջանի համար՝ էմբարգոն կսկսվի 2022 թվականի օգոստոսին, նշում է թերթը։
Հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանի Դաշնությունից նավթի մատակարարումների արգելքի թեման ԵՄ-ում չի քննարկվի մինչև ապրիլի 24-ը՝ այս օրը Ֆրանսիայում նախատեսված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։