Այո, իհարկե, Ռուսաստանն ունի Կիևին հարվածելու կարողություն. Պենտագոն
Պենտագոնի տվյալներով՝ Կիևին և ուկրաինական այլ քաղաքներին սպառնում են հրթիռային հարձակումներ Ռուսաստանի կողմից։ Այս մասին, ըստ Ukrinform-ի, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Այո, իհարկե, Ռուսաստանն ունի Կիևին հարվածելու կարողություն»,- ասել է Քիրբին ի պատասխան Կրեմլի այն պնդումների, որ իրենք մտադիր են հրթիռներն ուղղել «որոշման կենտրոնների վրա»:
Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկսեց իր զորքերը դուրս բերել Ուկրաինայի մայրաքաղաքի շրջակայքից՝ Չեռնիգովից, Ուկրաինայի հյուսիսային հատվածից, ԱՄՆ-ն չէր հավատում, որ Կիևը շրջանցել է վտանգները։