Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական հակաօդային պաշտպանությանը Դամասկոսի մերձակայքում
Իսրայելի ռազմաօդային ուժերը ուրբաթ գիշեր հարձակվել են Դամասկոսի արվարձանների վրա, որտեղ օրերս տեղադրվել էին Իրանի հակաօդային պաշտպանության կայանքներն ու ռադիոտեղորոշիչ սարքերը։
Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաև ռազմական շարասյունին, որը իրանական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ է հասցրել սիրիական բանակի կողմից կռվող շիական «Հեզբոլլահի» ջոկատների բազա։
Ականատեսները հայտնել են, որ մի քանի հզոր պայթյուններ են լսվել Սիրիայի մայրաքաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում։