ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևի ուղղությամբ հրթիռակոծությունը
Ռուսական նավը «Կալիբր» հրթիռներ է արձակել Կիևի արվարձանում գտնվող ռազմական գործարանի ուղղությամբ, հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Այս գիշեր գերճշգրիտ, հեռահար ծովային «Կալիբր» հրթիռներն արձակվել են Կիևի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտի վրա: Ժուլյանսկի Վիզար մեքենաշինական գործարանի վրա հարձակման հետևանքով երկարաժամկետ արտադրության և վերանորոգման արտադրամասերը ոչնչացվել են»,- Կոնաշենկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Նշենք, որ ուրբաթ գիշերը Կիևում հզոր պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում են ուկրաինական Telegram ալիքները։