ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Կիև և նրա շրջակայքը
Մոնտանայից հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը և Ինդիանայի ներկայացուցիչ Վիկտորյա Սպարցն այցելել են Կիև և Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններ, հայտնում է The New York Times-ը։
Հրատարակության տվյալներով՝ սա ամերիկացի պաշտոնյաների առաջին այցն էր Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։ Նրանք Կիև են ժամանել Արևմտյան Ուկրաինայից՝ հրավեր ստանալով Ուկրաինայի կառավարությունից։
Նշվում է, որ օրենսդիրները Կիևից բացի, այցելել են Բուչա և Բորոդյանկա։