Հայաստանը ռուսական գազի դիմաց արդեն ռուբլով է վճարում
Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով, РБК-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք պետք է շարժվենք դեպի ազգային արժույթներ: Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները եղել են ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով»,- բացատրել է նա։
Նա պարզաբանել է, որ գինը ձևավորվում է դոլարով, սակայն վճարումը ռուբլով է։