Պեսկովը խոսել է Ուկրաինայում «ազգայնական գումարտակների» վերացման մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում «ազգայնական գումարտակների» ոչնչացումը առաջնահերթություն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավորը Ուկրաինան այս «ազգայնական գումարտակներից» ազատելն է։ «Օպերացիան» շարունակվում է, խնդիրները հայտնի են։ Դրանք պետք է կատարվեն և կկատարվեն։ Կասկած չպետք է լինի»,- ասել է Կրեմլի խոսնակը։