Փոլադ Բյուլբյուլօղլուն և Անդրեյ Ռուդենկոն քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հանդիպման ընթացքում քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման հարցը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ առաջին հերթին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում»,- նշել են ԱԳՆ-ում։
Դիվանագիտական գերատեսչությունից հավելել են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի մի շարք ասպեկտների՝ կապված 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հետ։