Լավրովն Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև «Խաղաղության պայմանագրի» կնքման հեռանկարները
Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանն ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները։
«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցման հեռանկարներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատելիք պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։