Այժմ ճիշտ չի լինի հստակ ժամկետներ նշելը, թե կոնկրետ ո՛ր խմբի ապրանքների նկատմամբ և երբ անցում կարվի ազգային արժույթների օգտագործմանը. Պեսկով
Գազից բացի, Ռուսաստանից արտահանվող այլ ապրանքների դիմաց ևս ռուբլով վճարելու մեխանիզմի ներդրման հստակ ժամկետներ դեռ չկան, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում անցում արվի նաև նավթի և ածխի դիմաց ռուբլով վճարումների համակարգին։
Պեսկովը նշել է՝ ՌԴ նախագահն արդեն իսկ հանձնարարել է աշխատել ազգային արժույթների օգտագործման շրջանակն ընդլայնելու ուղղությամբ ապա հավելել՝ այժմ ճիշտ չի լինի հստակ ժամկետներ նշելը, թե կոնկրետ ո՛ր խմբի ապրանքների նկատմամբ և երբ անցում կարվի ազգային արժույթների օգտագործմանը, դա բավականին բարդ աշխատանք է»,- հավելել է Պեսկովը։