ԱՄՆ իշխանությունները ցանկանում են փչացնել Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները
ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է՝ ԱՄՆ իշխանությունները պետք է դադարեցնեն ուկրաինական ճգնաժամի ֆոնին ստահոդ հայտարարությունների միջոցով Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները փչացնելուն միտված փորձերը, ինչպես նաև հանդես չգան Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության մասին պնդումներով:
«Վաշինգտոնը, Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում, անդադար սուտ տեղեկատվություն է տարածում՝ փորձելով սևացնել Չինաստանի կերպարը, սեպ խրել Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում։ ԱՄՆ-ի ցանկությունն է հակասություններ ու վիճաբանություններ ստեղծել՝ այդ ամենը հետագայում սեփական շահադիտական նպատակներով օգտագործելու համար։ Վաշինգտոնը պետք է ինչպես հարկն է՝ վերանայի իր գործողությունները»,- ասել է դիվանագետը։