Ուզբեկստանի իշխանությունները ձեռնարկություններին խորհուրդ են տվել արտասահմանյան գործընկերների հետ ռուսական բանկերի միջոցով հաշվարկներ չանել
Ուզբեկստանի իշխանությունները ձեռնարկություններին խորհուրդ են տվել արտասահմանյան գործընկերների հետ հաշվարկներ չանել ռուսական բանկերի միջոցով, որոնք հայտնվել են Արեւմուտքի պատժամիջոցների տակ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի Կենտրոնական բանկից:
«Կենտրոնական բանկին եւ բանկերին հանձնարարվել է աշխատանք տանել տեղի ձեռնարկատերերի հետ՝ պարզելու համար, թե արդյոք պատժամիջոցների տակ չեն հայտնվել արտասահմանյան գործընկերները, եւ ապահովելու տեղեկության տրամադրումը ձեռնարկություններին նախքան որեւէ գործարք կատարելը», - ընդգծել են արտաքին առեւտրի, ներդրումների եւ արդյունաբերության զարգազման հարցերով կառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում:
ԿԲ-ից փոխանցում են՝ հատուկ ընդգծվում է «անհրաժեշտությունը՝ հորդորելու բոլոր հաճախորդներին միջազգային հաշվարկներն անել այլ բանկերում՝ միջոցների անցանկալի արգելափակումից խուսափելու նպատակով»: