ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց. Նեդ Փրայս
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից նախազգուշացումը Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում, հայտարարել է, որ ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց:
«Ռուսները մասնավոր ինչ-որ բան էին ասում, ինչ-որ բան հրապարակավ էին ասում: Ոչինչ չի կարող մեզ հետ պահել այն ռազմավարությունից, որին մենք ձեռնամուխ ենք եղել», – պատասխանել է Փրայսը:
Նեդ Փրայսի խոսքով` Կրեմլը չպետք է զարմանա Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունից, Բայդենի վարչակազմը դեռ ռուս-ուկրաինական հակամարտության սրացումից առաջ էր Ուկրաինային աջակցելու պատրաստակամություն հայտնել: