Զելենսկին պայմաններ է հնչեցրել խաղաղության մոտենալու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվարկել է այն գործոնները, որոնցից կախված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի արագացումը։ Այս մասին պետության ղեկավարն ասել է երեկոյան տեսաուղերձի ժամանակ, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նա վստահություն է հայտնել, որ ուկրաինացի պաշտպանները կարող են տեսնել արտասահմանյան և ուկրաինական լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե որքան կարող է շարունակվել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։
«Ոմանք ասում են, որ դրա համար մի քանի շաբաթ կպահանջվի, ոմանք՝ մի քանի տարի: Ոմանք ասում են, որ պատերազմը կշարունակվի մինչև այս տարվա վերջ, իսկ ոմանք էլ խորհուրդ են տալիս պատրաստվել Ռուսաստանի հետ մշտական առճակատման, քանի դեռ այն կա»,-ասել է Զելենսկին։