Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Կիև
Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսենը վերադարձել է Կիև՝ Փարիզում որոշման հրապարակումից մեկ օր անց։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները շենքի վրայով բարձրացնում Ֆրանսիայի դրոշը ԵՄ դրոշի կողքին։
«Կիևը չնվաճվեց. Ուկրաինան գոյատևեց, և մենք ցանկանում ենք հնարավորինս մոտ լինել Ուկրաինայի իշխանություններին՝ աջակցություն ցուցաբերելու և համերաշխություն հայտնելու համար», - ասել է Էթյեն դե Պոնսինը։