Զելենսկին խնդրել է Բայդենին ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել նախագահ Բայդենին, որպեսզի Միացյալ Նահանգները ճանաչի Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Սա ԱՄՆ զինանոցի ամենահզոր ու հեռատես պատժամիջոցներից է։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Զելենսկիի ուղերձը հնչել է Բայդենի հետ վերջին զանգի ժամանակ, որը կենտրոնացած էր Արևմուտքի բազմակողմանի արձագանքի վրա Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա:
Բայդենն իր ուկրաինացի գործընկերոջն ասել է, որ պատրաստ է դիտարկել Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու մի շարք առաջարկներ։