Թբիլիսիում վստահեցրել են, որ իրենք չեն օգնում Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները
Թբիլիսին վստահեցնում է Կիևին, որ չեն օգնի Ռուսաստանին շրջանցել Ուկրաինայի դեմ պատերազմի համար իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ զրույցից հետո։
«Ես խոսել եմ իմ վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ Ուկրաինայի հերոսական դիմադրության մասին: Նա վստահեցրել է ինձ, որ Վրաստանը շարունակում է աջակցել Ուկրաինային: Ես շնորհակալ եմ այն հաստատման համար, որ Վրաստանը թույլ չի տա Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները»,- ասել է Կուլեբան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի և Վրաստանի հարաբերությունները կտրուկ վատթարացան՝ Ռուսաստանի Դաշնության գործողությունները դատապարտելու և պատժամիջոցներին միանալ չցանկանալու պատճառով։