Մակրոնը վարկանիշով առաջ է անցել Լը Պենից
Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ առաջ է անցել իր մրցակցից՝ Մարի Լը Պենից։ Հայտնում է BFMTV-ը՝ հղում կատարելով RTL և Orange հեռուստաալիքների BVA հարցման արդյունքներին։
Հարցման համաձայն՝ Մակրոնն առաջատարն է՝ 54%-ով։ Ընդ որում, նրան հաջողվել է մեծացնել իր աջակցությունը՝ ընտրությունների առաջին փուլից առաջ նույն սոցիոլոգների հարցման համեմատ։
Նաեւ երկրորդ փուլից ինը օր առաջ սպասվում է 73 տոկոս մասնակցություն, որը շատ մոտ է առաջին փուլի մակարդակին (73,7%)։
Հարցումն անցկացվել է ապրիլի 13-14-ը 1502 հարցվածների շրջանում։