Ավստրալիացի նախկին դիվանագետը խոսել է գաղութատիրության վերածննդի վտանգի մասին
Արեւմտյան գաղութատիրության ստվերը կրկին կախվել է Ասիայի գլխին։ Նման եզրակացության է եկել ավստրալացի նախկին դիվանագետ Ջոն Լանդերը՝ Global Times-ի չինական հրատարակության համար հրապարակված հոդվածում։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարները կհաստատեն նոր ռազմավարական հայեցակարգ՝ ձևավորելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշինքի ներկայության ընդլայնումը Չինաստանի «աճող ազդեցությանը դիմակայելու նպատակով»:
Ըստ Լանդերի, Ստոլտենբերգի հայտարարությունը հազիվ թե ոգևորությամբ ընդունվեց ասիական մայրաքաղաքներում, որտեղ դեռևս կենդանի են արևմտյան գաղութատիրության դառը փորձի հիշողությունները։ Բացառությամբ Ճապոնիայի և Սինգապուրի, ասիական երկրները մնացած զարգացող երկրների հետ միասին ձեռնպահ են մնացել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց և Չինաստանի նկատմամբ թշնամանքից խուսափելուց, նշվում է հոդվածում։