Մեքսիկայի նավթագազային ընկերությունում հրդեհ է բռնկվել
Հրդեհ է գրանցվել մեքսիկական նավթագազային Pemex ընկերության նավթավերամշակման գործարանում, որը գտնվում է Օախակա նահանգի Սալինա Կրուս քաղաքում։
Այս մասին հայտնել են քաղաքացիական պաշտպանության պետական ծառայությունից:
Հրդեհը բռնկվել է ժամը 16-ին: Pemex-ը պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը։