Իշխանության մասին բոլոր ֆանտաստիկ անեկտոդներն իրականություն են դառնում. Արսեն Բաբայան
Անասելի վատ է այն պետության վիճակը, որի իշխանության մասին բոլոր ֆանտաստիկ անեկտոդներն իրականություն են դառնում: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին.
«Հանրության կողմից այս բովանդակությամբ անեկտոդը սկսվեց շրջանառվել այն պահից, երբ սրանք իրենց բոլոր մեղքերի հիմքը սկսեցին կապել նախկին իշխանությունների հետ: Մարդիկ դեռ հումորի համար ժամանակ ու տրամադրություն ունեին և այսպիսի անեկտոդներ էին հնարում:
Պարզվեց՝ վիճակը շատ ավելի ծանր էր, քան հնարավոր էր պատկերացնել ու ներկայացնել»,-գրել է նա: