Երբ մենք էինք «Բայրաքթար» օգտագործում, օտարերկրյա փորձագետները դրանք անվանում էին «մահացու զենքեր», բայց այժմ Ուկրաինայում դրանց անվանում են «հրեշտակ». Ալիև
Ura.ru-ն Telegram ալիքը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը կապված ռուս-ուկրաինական պատերազմի և Արևմուտքի դիրքորոշման մասին:
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ «ազատագրում էր իր հողերը», օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին «մահացու զենքեր»։ Սակայն այժմ, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ գործողության ժամանակ, նրանք այս անօդաչու թռչող սարքն անվանում են «հրեշտակ»: Ահա թե ինչ է նշանակում երկակի ստանդարտներ, սա է մեր հանդեպ անարդարությունը, և սա է իրականությունը»,-ասել է Ադրեջանի նախագահը: