35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ
Վազող տողեր

Արարատյան Հայրապետական Թեմը հրապարկել է զատկական միջոցառումների ժամանակացույցը

Արարատյան Հայրապետական Թեմը հրապարկել է զատկական միջոցառումների ժամանակացույցը:

«Ապրիլի 16-ին` ժամը 19:15-ին հրավիրում ենք` միանալու Կանթեղներով երթին։

«Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց։ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ երթը նախաձեռնել ու արդեն 8-րդ տարին է, որ իրականացնում են թեմի երիտասարդաց միությունները։

Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Սուրբ Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու մոտ հավաքվել 19․15-ին։ Երթը կմեկնարկի ժամը 20․00-ին։

Երթին կարող են միանալ բոլոր ցանկացողները»,-ասված է հայտարարության մեջ։

Ապրիլի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը: Այդ օրը` ժամը 11։00-ին, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մի քանի համայնքներում կկազմակերպվեն միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Հարության տոնին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը:

Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ
14։00-17։00 – Զատկական առաջին փառատոնը Հայաստանում. կազմակերպել են Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման եւ Սուրբ Աննա ու Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների համայնքի նախաձեռնությամբ։ Փառատոնը կուղեկցվի ազգագային երգ-պարով ու պարերի ուսուցմամբ։

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
14:00 – Տոնական համերգ՝ Հայորդյաց տների փողային ու դհոլների նվագախմբերի, պատանի երգիչների, «Տարոն» պարային խմբի
մասնակցությամբ, զատկական հյուրասիրություն եկեղեցու բակում:

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի
13։30 – Տոնական համերգ՝ Նոր Նորքի մշակույթի տան սաների մասնակցությամբ։ Եկեղեցու բակում համայնքի բոլոր մանկապարտեզներն ու որոշ դպրոցներ կներկայանան իրենց զատկական տաղավարներով։

Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցի
13:00 – համերգ, հյուրասիրություն եկեղեցու բակում:

Նորք – Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցի
13:00 – Տոնական համերգ՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ, այնուհետեւ զատկական տոնական հյուրասիրություն:

Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի
14:00 – համայնքի անդամների եւ հոգեւորականների կողմից այցելություն «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատ՝ զատկական նվերներով:

Ավան Սուրբ Աստվածածին եկեղեցի
13։00 – Տոնական համերգ՝ համայնքապետարանի մշակույթի տան սաների մասնակցությամբ, այնուհետեւ զատկական հյուրասիրություն՝ համայնքապետարանի կողմից։

14։00 – Տոնական համերգ Ավանի խոնարհված Ծիրանավոր եկեղեցու բակում, այնուհետեւ՝ հյուրասիրություն։

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի
13։00 – Տոնական համերգ եւ հյուրաասիրություն՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ։

Նորագավթի Սուրբ Գեւորգ եկեղեցի
13։00 – Ազգային երգ ու պարով տոնական համերգ՝ համայնքի Տիկնանց միության նախաձեռնությամբ։