90-ականների պատերազմները և դրանց ավերիչ հետևանքները երկրում չեն կրկնվի. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է՝ այն պատերազմները, որոնք եղել են հանրապետությունում, և դրանց կործանարար հետևանքները, չպետք է կրկնվեն։
Ղարիբաշվիլին ասել է՝ օգոստոսյան պատերազմը, 90-ականների պատերազմները, այդ թվում՝ քաղաքացիական պատերազմը, և դրանց ավերիչ հետևանքները երկրում չեն կրկնվի։
«Մենք պատասխանատու կառավարություն ենք։ Ես առաջին հերթին պատասխանատու եմ անվտանգության և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու խաղաղության համար»,- նշել է Ղարիբաշվիլին։
Վարչապետն ասել է, որ Վրաստանը չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին Թբիլիսիից հետ է կանչել դեսպանին խորհրդակցությունների համար։ Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննադատության է ենթարկվել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչների կողմից։