Բենիամին բնակավայրում շչակ է գործարկվելու
Ապրիլի 18-ին` ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: