Զելենսկին կարծում է, որ Բայդենը պետք է Կիև այցելի և անձամբ տեսնի ամեն ինչ
Ուկրաինայի բնակիչ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Կիև: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով CNN-ին։
«Կարծում եմ՝ նա կգա։ Իհարկե, սա նրա որոշումն է։ Հարցն անվտանգությունն է։ Բայց կարծում եմ՝ որպես Միացյալ Նահանգների ղեկավար, նա պետք է գա այստեղ և տեսնի»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ինքը Ուկրաինա է հրավիրել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Ավելի վաղ ԱՄՆ-ում հայտնել էին, որ նախագահ Ջո Բայդենի այցն Ուկրաինա և նրա անձնական այցը Կիև ներկայումս նախատեսված չէ։ Այսպես է արձագանքել ամերիկյան վարչակազմը նախագահի խոսքերին, ով ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի մայրաքաղաք անձամբ այցելելու մտադրության մասին։