Ուկրաինացի ռազմագերիները պատմել են Խերսոնի մոտ տեղի ունեցած մարտերի մանրամասները
Ուկրաինացի ռազմագերիները հայտնել են, որ ռուսական հատուկ գործողության առաջին օրը հրամանատարությունը Խերսոնում իրենց կոնկրետ առաջադրանք չի տվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրանցից մեկը հայտարարել է, որ փետրվարի 24-ի առավոտյան իր ստորաբաժանումը, որը տեղակայված է Խերսոնի և ռուս-ուկրաինական սահմանի միջև ընկած Միրնոյե գյուղի մոտ, հրաման է ստացել առաջ շարժվել դեպի քաղաք։ Նրա խոսքով՝ այն ժամանակ զինվորականների առջեւ այլ խնդիրներ չեն դրվել.
«Բացարձակ, ես չգիտեմ, թե ինչ խնդիրներ ենք ունեցել։ Մեզ ասացին, որ գնանք»,- հիշում է նա։
«Տարասովկա գյուղի մոտ շրջադարձին մենք օդային հարձակման ենթարկվեցինք, մեր ավտոշարասյունը ռմբակոծվեց։ Մենք՝ վարորդներս, միայն շարժվելու մասին էինք խոսում»,- ասաց մեկ ուրիշը։