Սիրիայում ռուս զինվորականներին կփոխարինեն իրանցիները
Ռուսաստանը Սիրիայից իր զորքերի մի մասին ուղարկում ուկրաինական ճակատ։ Նրանց փոխարեն գալիս են սիրիացի զինյալներն ու ոստիկանական ստորաբաժանումները, հայտնում է իսրայելական «Details» հրատարակությունը։
Այսպիսով, սիրիական զորքերի 47-րդ բրիգադը փոխանցվել է Իրանի զինվորականների հրամանատարությանը հարավային Համա նահանգում։
Այս ցնցումների արդյունքում տարածաշրջանում իրանական ուժերի թիվը չի փոխվել։ Իրանական ռազմական կազմավորումների տեղակայումն իրականացվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով և Ռուսաստանի համաձայնությամբ։