Թուրքիան հատուկ գործողություն է սկսել Իրաքում
Թուրքական բանակը Հյուսիսային Իրաքում Pençe Kilit ծածկանունով նոր գործողություն է սկսել ԻՊ ահաբեկիչների դեմ, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունը։
Աքարի խոսքով՝ հակաահաբեկչական գործողություններն ընդգրկում են իրաքյան երեք շրջաններ՝ Մետինա, Զապ և Ավաշին-Բասյան և իրականացվում են ավիացիայի ակտիվ աջակցությամբ։ Նա նշել է, որ հզոր ավիահարվածներ են հասցվել ահաբեկիչների թիրախներին։
«Խոշոր տրամաչափի հրետանու և ինքնագնաց հրանոթներից կրակ են արձակվել նաև զինյալների հավանական տեղակայման վայրերում։ Այնուհետև հատուկ նշանակության ջոկատները վայրէջք կատարեցին Հյուսիսային Իրաքում՝ ATAK հարվածային ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Գործողությունը շարունակվում է բարեհաջող և ըստ պլանների»,- ասել է Աքարը։