Ալեքսանդր Ազարյանը ՔԿՀ-ում գտնվող Բորիս Բախշիյանին հրավիրել է ՀՀ դատավորների միության 25-ամյակին
Արդեն 70 օր է Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու շինծու և աբսուրդ մեղադրանքով։ Այս մասին գրել է Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Դրա հետ միաժամանակ օրերս կնշվի դատավորների շահերով իրական մտահոգ միակ կառույցի՝ ՀՀ դատավորների միության 25-ամյակը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող Բորիս Բախշիյանը։
Բախշիյանն այդ միջոցառմանը չի մասնակցի, սակայն(հավանաբար) կմասնակցեն նրան ապօրինի կալանավորած Դավիթ Արղամանյանն ու Տիգրան Սիմոնյանը…»։