Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը նոր դարաշրջան է բացում. Էրդողանի խոսնակ
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուրջ փոփոխությունների կհանգեցնի աշխարհում. աշխարհը թևակոխում է Սառը պատերազմի նոր դարաշրջան, և մենք պետք է պատրաստվենք դրա հետևանքներին, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը։
Նա նշեց, որ նոր իրողությունները կազդեն բազմաթիվ ոլորտների վրա, այդ թվում՝ սննդի, էներգետիկայի, կիբերանվտանգության և այլն։
Կալինի խոսքով՝ թուրքական մետրոպոլիայում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումից հետո շատերը խաղաղության հույս ունեին, բայց հետո իրավիճակը կրկին բարդացավ։
«Չնայած բարդ իրավիճակին, Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ վերսկսելու դեմ առ դեմ երկխոսությունը երկու երկրների ներկայացուցիչների միջև՝ փորձելով կանխել պատերազմի սրումը»,- հավելել է նա։