Լատվիայում սկսվել են լայնածավալ զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ
Երկուշաբթի օրը Լատվիայում մեկնարկել են Namejs 2022 միջազգային զորավարժությունները՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների ազգային զինված ուժերի և ստորաբաժանումների շուրջ 3 հազար զինվորականների մասնակցությամբ։
Այս մասին հայտնում է Բալթյան Հանրապետության բանակի հրամանատարությունը։
Ըստ տեղեկությունների՝ զորավարժության նպատակն է մշակել ազգային և դաշնակից ուժերի փոխգործակցությունը՝ պաշտպանական խնդիրների լուծման համար։