Օկուպացված Շուշիում տեղի կունենա Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը
Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը նախատեսվում է անցկացնել հայկական օկուպացված Շուշի քաղաքում։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը։
Կոնգրեսի պատվիրակները նախ կայցելեն Բաքվի Պատվո ծառուղի, Շեհիդների I և II ծառուղիներ, որից հետո կմեկնեն Շուշի։
Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 65 երկրներից սփյուռքի շուրջ 400 ներկայացուցիչներ։