ԱՄՆ-ում և Եվրոպայում երեխաների մոտ հայտնաբերվել է լյարդի առեղծվածային հիվանդություն
Որոշ երկրների առողջապահական մարմինները հետաքննում են երեխաների մոտ լյարդի ծանր հիվանդության առեղծվածային դեպքերը: Ենթադրվում է, որ դրանք կապված են վիրուսի հետ, որը սովորաբար առաջացնում է սովորական մրսածություն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուրբաթ օրը՝ ապրիլի 15-ին, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հետաքննում է երեխաների մոտ անհայտ ծագում ունեցող հեպատիտի առնվազն 74 դեպք, որն ուղեկցվում է լյարդի բորբոքումով։
ԱՀԿ-ն նաև հայտնել է,՝ նման երեք դեպք գրանցվել է Իսպանիայում և առնվազն չորսը՝ Իռլանդիայում: