Ինքը հայրենիքի գող ա. Ղազարյանը՝ Փաշինյանի մասին
Մեր հասարակությունը լայն առումով 2018թ.-ից հետո սպանվել է: Սպանվել է նաև քաղաքացիական գիտակցությունը, մտածողությունը, պայքարի ձգտումը: Մենք հիմա ապրում ենք հարության, վերելքի շրջանը: Եվ աստվածային խոհրդով այս վերելքը զարթոնք է ապրելու, կյանք է ունենալու և այդ կյանքը հավիտենական է լինելու: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքական-հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Ղազարյանը նշեց, որ Արթուր Վանեցյանի նախաձեռնությունը միայն խրախուսանքի է արժանի:
«Ես նաև այսպիսի ձևակերպում ունեմ` «Հայրենիք» կուսակցությունը հայրենիքի գողին հայրենիքից վռնդելու ակցիա է նախաձեռնել: Ինքը (Նիկոլ Փաշինյան) իմ հայրենիքն ինձնից գողացել է: Իհարկե, Քրեական օրենսգրքում չկա այդպիսի հանցանքի տեսակ, որ կոնկրետ մեղադրանք առաջադրվի, բայց իմ մտքում ինքը գող է, որը գողացել է ինձնից իմ հայրենիքը, իմ արժանապատվությունը, երազանքները, իմ երեխաների ապագան... ինքը հայրենիքի գող ա: Եվ գողի համար պետք է մտածել արժանի պատժի տեսակ: Պիտի մտածել պատժի տեսակ այդ բացառիկ գողերի համար, ովքեր հայրենիքը գողանում ենք հայրենատերերից»,-նշեց Ղազարյանը և հավելեց, որ իրենց պայքարն այդ գողի դեմ պայքարն է: