Ապրիլի 19-ին Մոսկվայում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը․ Արցախի հարցը ևս օրակարգում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման օրակարգային հարցեր։
Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ․ նոյեմբերի 9-ին, 2021թ․ հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցով միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։